Loading

մրցույթ

2017թ.-ի օգոստոս 5-ին

5. Կոմիտաս մրցակցություն շրջանակներում Կոմիտաս փառատոնների ին Schloss Prötzel Բեռլինի

Kategorien: վոկալ und դաշնամուր

Մրցույթի պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել դասական երգիչներ և դաշնակահարներ բոլոր երկրներից, առանց տարիքային սահմանափակման:

Նախնական փուլը կկատարվի առցանց (online) տարբերակով: Մասնակիցները պետք է YouTube կայքում ներբեռնեն կամ էլեկտրոնային փոստով ուղարկեն վերջին մեկ տարվա ընթացքում արված 3-6 րոպե տևողությամբ տեսագրություն, որտեղ նրանք կատարում են Յ.Ս. Բախի կամ Կոմիտասի ստեղխագործություններից:
YouTube կայքում տեղադրված ձայնագրության ուղեցույցը պետք է ուղարկել դիմում- հայտի հետ միասին`մինչև 10 հունիսի 2017թ /ներառյալ /, հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@komitas-festival.de

Մասնակցության վճարը կազմում է 100 եվրո,
որը պետք է փոխանցել
Commerzbank
BIC:COBADEFFXXX
IBAN:DE77 1204 0000 0010 8043
հաշվեհամարին և փոխանցման պատճեն
հայտի հետ միասին ուղարկել էլ. փոստով:

Հայտը լրացնելուց հետո բոլոր վոկալիստ մասնակիցները էլեկտրոնային փոստով կստանան PDF ֆորմատով Կոմիտասի 19 երգերի նոր հրապարակում` լատինատառ տառադարձմամբ և հայերեն տեքստով:

Նախնական փուլում կընտրվեն 12 վոկալիստներ և 12 դաշնակահարներ , ովքեր կմասնակցեն մրցույթի հաջորդ փուլին, որը տեղի կունենա
օգոստոսի 6-ին Գերմանիայում:
Վոկալիստ մասնակիցներին ցանկության դեպքում կտրամադրվի նվագակցող: Նվագակցողի համար գումարը կկազմի 40 եվրո , որը իր մեջ կներառի 1-2 փորձ և կատարում մրցույթի ընթացքում:

Գերմանիայում մրցույթը շարունակելու հնարավորություն ստացած մասնակիցներին կտրամադրվի նաև անհրաժեշտ հրավեր` շենգենյան վիզա ստանալու համար:

Լրացուցիչ տեղեկություններ և հայտի ձևը կարող եք գտնել հետևյալ հղումով`

Մրցանակներ:

  • վոկալ 1-ին մրցանակ 1500 Եվրո
  • վոկալ 2-ին մրցանակ 1000 Եվրո
  • վոկալ 3-ին մրցանակ 500 Եվրո
  • վոկալ 1-ին մրցանակ 1500 Եվրո
  • վոկալ 2-ին մրցանակ 1000 Եվրո
  • վոկալ 3-ին մրցանակ 500 Եվրո

Ծրագիրը.

1.Յ.Ս. Բախ` մեկ ստեղծագործություն
2.Կոմիտաս Վարդապետ` երկու ստեղծագործություն
Ամբողջական ծրագրի տևողությունը պետք է լինի 15-20 րոպե:

«Aram & Vagram Ekavyan G.G.»
Am Park 1, 15345 Prötzel (S-Bahn Strausberg Nord)
«Ekawjan & Co. GmbH»
Glinkastr. 32, 10117 Berlin
E-mail: info@komitas-festival.de
Tel: +49(0)33436 378177

2. Komitas Festival